Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Տարածքների բրենդավորման հնարավորությունները Շիրակի մարզում» թեմայով հետազոտական աշխատանքի արդյունքների քննարկում

02.12.2019

 Շիրակի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել «Տարածքների բրենդավորման հնարավորությունները Շիրակի մարզում» թեմայով հետազոտական աշխատանքի արդյունքների քննարկումը։ Հետազոտական աշխատանքն իրականացվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի մասնագետների և մագիստրատուրայի ուսանողների ջանքերով։ Հեղինակները մարզային իշխանության ներկայացուցիչներին են ներկայացրել արված աշխատանքները։ Մարզի մրցունակության բարձրացման, ներդրողներին հետաքրքրելու նպատակով արված հետազոտական աշխատանքում կարևորվել է Շիրակի մարզի ներուժի օգտագործումը բոլոր բնագավառներում։ Տարածքային բրենդի նպատակն է հաղթահարել նյութական և ոչ նյութական ռեսուրսների պակասը՝ հիմնվելով տարածքային ինքնության որոնման և զարգացման համալիր մոտեցման վրա։ Այստեղ առաջնայինը համարվում է զբոսաշրջության զարգացումը, որի ներուժը Շիրակն ունի։
«Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի մարզում զբոսաշրջության զարգացումը, այս առումով մենք սպասելիքներ ունենք ակադեմիական ու կրթական միջավայրից և շատ ողջունելի է ձեր աշխատանքը, որտեղ փորձ է արվել հաշվի առնել ինչպես միջազգային փորձն, այնպես էլ տեղի առավելություններն ու հնարավորությունները, մենք պատրաստ ենք համագործակցելու և փորձի ու տվյալների փոխանակման»,- նշել է Տիգրան Պետրոսյանը։
Անդրադարձ է կատարվել քաղաքային զբոսաշրջության զարգացմանը, Շիրակի մարզում խոհանոցային ու պատմաճարտարապետական զբոսաշրջության առավելություններին, շուրջտարյա արկածային, սպորտային տուրիզմի հետաքրքրություններին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել կրկին հանդիպելու և քննարկելու նոր ծրագրեր ու գաղափարներ, որոնց իրականացման համար հնարավոր կլինի գործնական քայլեր ձեռնարկել։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23