Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել 2019-2025 թթ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նախնական ամփոփ տարբերակի հանրային քննարկումը

02.12.2019

 Դեկտեմբերի 2-ին Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել 2019-2025 թթ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նախնական ամփոփ տարբերակի հանրային քննարկումը։ Քննարկման մասնակիցներին ողջունել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ կարևորելով նմանօրինակ քննարկումների անցկացումը․ «Մեզ համար չափազանց կարևոր է երկարաժամկետ զարգացման հեռանկարների և ուղղությունների հստակեցումը, մարտահրավերների և հնարավորությունների ուսումնասիրությունը, շատ լավ է, երբ մեզ ներկայացվող փաստաթուղթը վերջնական չէ և հնարավոր է այն փոփոխել և ներկայացնել մեր առաջարկությունները, հորդորում եմ ձեզ լինել ակտիվ և ներկայացնել ձեր առաջարկություններն ու դիտողությունները»։
Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարությունը մշակվել է համակողմանի վերլուծությունների հիման վրա, որտեղ ներառվել են բոլոր կարևոր դիտարկումները։ Հաշվի են առնվել տարբեր գործոններ՝ բնակչության նվազումը, աղքատության ցուցանիշները։ Ըստ այդմ, բնակչության մոտ 25 տոկոսը գտնվում է աղքատության գծից ցածր, իհարկե, վերջին տարիներին աղքատության ցուցանիշների նվազման միտում կա։ Շիրակի մարզում, ցավոք, ազգային միջին ցուցանիշից աղքատության ցուցանիշը բարձր է։
Տարածքային զարգացման ռազմավարության նախնական ամփոփ տարբերակում հատկապես կարևորվել են սմարթ մասնագիտացման առաջնահերթ ոլորտները, որոնք կարող են լինել հեռանկարային և նպաստել երկրի զարգացմանը։ Առաջնահերթություն են համարվել առաջադեմ, կայուն գյուղատնտեսության զարգացումը, նոր սնունդը, քաղցրահամ ջրերի կառավարումը, կայուն հանքարդյունաբերությունը, զարգացած արդյունաբերությունը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, նոր կրթությունը, նոր սոցիալական ծառայությունները և այլն ։
Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարությունը մշակվել է Եվրամիության և ՀՀ կառավարության համատեղ ջանքերով՝ «Ուժեղ մարզեր, ուժեղ Հայաստան» ծրագրի շրջանակներում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:55:41