Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճանապարհաշինարարական աշխատանքների տեխնիկական որակի ուսումնասիրություններ կատարելու նպատակով փորձագիտական նմուշներ են վերցրե

04.12.2019

 ՀՀ վարչապետի հանձնարարականով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի փորձարկման լաբորատորիայի աշխատակիցները մարզպետարանի պատասխանատուների ուղեկցությամբ հերթական անգամ եղել են մի շարք շինհրապարակներում և Շիրակի մարզի համայնքների կողմից ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին սուբվենցիոն ծրագրերով իրականացված ճանապարհաշինարարական աշխատանքների տեխնիկական որակի ուսումնասիրություններ կատարելու նպատակով փորձագիտական նմուշներ են վերցրել։ Նմուշներ են վերցվել Գյումրի քաղաքի արևմտյան շրջանցող օղակային ճանապարհի, Հոռոմի, Պեմզաշենի Անի խոշարացված համայնքի Ջրափի, Սարակապ, Իսահակյան, Լանջիկ բնակավայրերի ճանապարհներից։ Ուսումնասիրություններ իրականացվել են այն ծրագրերում, որտեղ հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:55:41