Նորություններ
Հանդիսավորությամբ վերաբացվել է Ախուրյան համայնքի Բասեն բնակավայրի հիմնանորոգված մանկապարտեզը
05.12.2019
Այսօր հանդիսավորությամբ վերաբացվել է Ախուրյան համայնքի Բասեն բնակավայրի հիմնանորոգված մանկապարտեզը։ Մանկապարտեզը հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ 10մլն 950հազար դրամ գումարով, աշխատանքներն իրականացվել է «Ույուտ Սենթր» ՍՊԸ-ի կողմից։ ԱՄՆ ՄԶԳ/Անցումային շրջանի նախաձեռնությունների աջակցությամբ իրականացվող «Armenia Support Initiative» ծրագրի կողմից էլ «Մի բան անենք» համայնքային զարգացմանն ուղղված ազգային արշավն է իրականացվել համայնքում: Վերանորոգման աշխատանքները կատարել են Բասեն համայնքի կամավորները։ Վերանորոգման արդյունքում մանկապարտեզն այժմ կարող է ընդունել 90 երեխաների՝ 60-ի փոխարեն:
Շիրակի մարզպետը ողջունել է ներկաներին և նշել, որ ուրախ է նման միջոցառման մասնակցելու. «Ինձ համար առանձնապես ոգևորող է, երբ մասնակցում եմ այսպիսի միջոցառումների, առանձնակի ուրախալի է, որ այս մանկապարտեզը նորոգվել ու այսպիսի տեսքի է եկել պետության, համայնքի և մեր միջազգային գործընկերների ջանքերով, սա համագործակցության շատ լավ օրինակ է, դրա համար բոլորիդ եմ հայտնում իմ երախտագիտության խոսքը : Վստահ եմ, որ այսպիսի ձեռնարկները շարունակական կլինեն»:
Նշենք, որ ելույթներին հաջորդել է տոնական ծրագիր՝ կենդանի համերգով: Միջոցառմանը նշվել է նաև Կամավորների միջազգային օրը: