Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Վորլդ Վիժն» Հայաստանան այսօր Գյումրիում հանդիսավորությամբ նշել է գործունեության 30-ամյա հոբելյանը

05.12.2019

«Վորլդ Վիժն» Հայաստանը այսօր Գյումրիում հանդիսավորությամբ նշել է գործունեության 30-ամյա հոբելյանը: Օրվա առիթով Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում անկացվել է միջոցառում, որին մասնակցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, պաշտոնատար անձիք, հյուրեր: Միջոցառման ընթացքում ներկայացվել են Գյումրիում «Վորլդ Վիժն»-ի իրականացրած աշխատանքներն ու ծրագրերը, արձանագրած ձեռքբերումները:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը շնորհավորել է կազմակերպությանը հոբելյանի առթիվ և կարևորել «Վորլդ Վիժն»-ի գործունեությունը Շիրակի մարզում. «Այսօր գործունեության 30 ամյա հոբելյանն է նշում մի կազմակերպություն, որը Հայաստան ու Շիրակի մարզ եկավ մեզ համար ամենածանր օրերին, այսօր «Վորլդ Վիժն»-ը բոլորիս համար հարազատ կազմակերպություն է, որն ընկալում ենք որպես մեծ քրիստոնեական սիրո և արհեստավարժության խորհրդանիշ, ես պատիվ ունեցել եմ աշխատելու այս թիմի հետ և մեկ բան ուրախությամբ եմ փաստում, որ «Վորլդ Վիժն»-ը պետականամետ ու մարդակենտրոն գործունեություն է իրականացնում, ինչի համար մենք հայտնում ենք մեր երախտագիտությունը:
Նշենք, որ«Վորլդ Վիժն»-ը գործունեության ընթացքում Գյումրիում իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանային խնդրի կարգավորում, մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, ռոբոտաշինության, բանավեճերի ակումբների ստեղծում և այլն:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 11:33:52