Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տիգրան Պետրոսյանն այցելել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ շնորհավորելու առաջնորդության 20 ամյա հոբելյանի առթիվ

06.12.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր այցելել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ շնորհավորելու առաջնորդության 20 ամյա հոբելյանի առթիվ։
Տիգրան Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել թեմի առաջնորդին հայրենանվեր ու անձնուրաց գործունեության համար․ «Գերաշնորհ Սրբազան Հայր, մենք երախտապարտ ենք Ձեզ, քանզի անցած երկու տասնամյակների ընթացքում այնքան ակնառու է եղել Ձեր գործունեությունը։ Բոլորս ենք ականատես Շիրակի թեմում կատարված բազմաթիվ դրական փոփոխություններին ու իրականացված ծրագրերին։ Դուք միշտ եղել եք մեր կողքին ու Ձեր հայրական օրհնությամբ ոգևորել և աջակցել եք շիրակցիներին։ Մաղթում եմ Ձեզ երկար տարիների առողջ կյանք»։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:28:25