Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ

06.12.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանy դեկտեմբերի 6-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տարեվերջյան ամփոփիչ աշխատանքներին վերաբերող հարցեր։ Հանձնարարվել է ոլորտային բոլոր պատասխանատուներին ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու իրականացված ծրագրերը, ինչպես նաև առաջիկա անելիքների և առկա հիմնահարցերի մասին ամբողջական հաշվետվություն կազմել, որը կներկայացվի հանրությանը։
Խորհրդակցության ժամանակ Շիրակի մարզպետը մարզպետի օգնական Էմմա Բաղդասարյանին և մարզպետարանի առողջապահության բաժնի գլխավոր մասնագետ Դավիթ Նազարեթյանին է հանձնել ՀՀ վարչապետի աշխատակազմի անունից տրված շնորհակալագրերը՝ ՀՀ անկախության 28 ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին մասնակցելու համար։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:55:41