Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզում այսօր բացվել է հերթական «Արմաթ» ինժեներական լաբորատորիան

06.12.2019

 Շիրակի մարզում այսօր բացվել է հերթական «Արմաթ» ինժեներական լաբորատորիան: Լաբորատորիայի բացումը Գյումրու թիվ 19 դպրոցում էր: Բացման խոսքում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նախ շնորհավորել է դպրոցականներին այսպիսի ձեռքբերման առթիվ և նշել, որ անչափ կարևորում է նմանատիպ ձեռնարկների իրականացումը․ «Մեզ համար «Արմաթ» լաբորատորիաների բացումը շատ կարևոր քայլ է, քանզի ծրագրի իրականացումը հնարավորություն է տալիս մեր դպրոցականներին առաջատար ու նորարարական տեխնոլոգիաներին ծանոթանալ, հմտություններ ձեռք բերել»։
Շնորհավորական խոսքով հանդես է եկել նաև ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը:
Ընդհանուր առմամբ, մարզն ունի շուրջ 140 «Արմաթ» ինժեներական լաբարատորիա, որոնցից 117-ը վերջին շրջանում է բացվել: Գյումրու բոլոր դպրոցներն արդեն համալրված են լաբարատորիաներով: Ինժեներական լաբորատորիաները նախատեսված են 10-18 տարեկանների համար: Մեկ խմբում կարող է լինել մինչև 18 երեխա, բայց երեխաների քանակից կախված, դպրոցները կարող են ունենալ ավելի քան 1 լաբորատորիա:
Ծրագիրն այս տարվանից իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ 2019 թվականի հուլիսին, ՀՀ կառավարությունը 834 մլն դրամ է հատկացրել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար: Կառավարության ֆինանսավորմամբ նախատեսվում էր մինչև տարեվերջ հանրակրթական դպրոցներում ունենալ ավելի քան 600 ինժեներական լաբորատորիա, 2019 թվականի ավարտին լաբորատորիաներով հագեցված կլինեն Շիրակի, Լոռու ու Տավուշի մարզերը, իսկ 2020թ. ավարտին «Արմաթ» լաբորատորիաներ ունենալ Հայաստանի և Արցախի բոլոր դպրոցներում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:06:25