Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում հարգեցին 1988 թվականի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը

07.12.2019

Այսօր 31-րդ անգամ Գյումրիում հարգեցին 1988 թվականի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարզպետ Տիգրան Պետրոսյանի, քաղաքապետ Սամվել Բալասանյանի, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի, ԱԺ պատգամավորներ Նազելի Բաղդասարյանի, Կարեն Սարուխանյանի, պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ և քաղաք այցելած հյուրերի հետ ծաղիկներ դրեցին երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:
Առավոտյան հոգեհանգստի պատարագ մատուցվեց Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59