Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄ

07.12.2019

 Հարգելի շիրակցիներ
Աղետալի երկրաշարժի ավերածությունների հետքերը, հազարավոր անմեղ զոհերի հիշատակն ու մեզ բաժին հասած դառնությունները դեռ ապրում են մեր սրտերում:
Շիրակի մարզը, որ կորցրեց իր բնակելի ֆոնդի, արտադրական հզորությունների, կրթամշակութային և սոցիալական կառույցների գերակշիռ մասը, երեսունմեկ տարի անց դեռևս շարունակում է ձերբազատվել աղետի հետևանքներից:
Հիշատակի այս օրը ևս մեկ անգամ առիթ է երախտիքի խոսք հղելու այն երկրներին ու մարդկանց, որոնք մեզ բաժին հասած ողբերգության առաջին իսկ օրվանից աջակցեցին ու սատար կանգնեցին։
Զարգացման նոր ուղի ընտրած Շիրակն այսօր սոցիալական հրատապ խնդիրներ լուծելուց բացի, փոփոխություններ բերող ծրագրեր կյանքի կոչելու վճռականություն ունի:
Իմ խոնարհումն անմեղ զոհերի հիշատակին:
Աստված պահապան մեր հայրենիքին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 10:57:05