Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մասնակցել է «Արևադարձային գյուղատնտեսական մշակաբույսերի միջազգային ձմեռային տոնավաճառ Չինաստան-2019» խորագրով ցուցահանդեսին

14.12.2019

ՀՀ-ից Չինաստանի Հայնան նահանգ մեկնած հայկական պատվիրակությունը մասնակցել է «Արևադարձային գյուղատնտեսական մշակաբույսերի միջազգային ձմեռային տոնավաճառ Չինաստան-2019» խորագրով ցուցահանդեսին։ Հայաստանն առաջին անգամ է մասնակցում Չինաստանի խոշորագույն գյուղատնտեսական այսպիսի ցուցահանդեսի, մասնավորապես, Հայնան նահանգում անցկացվող ձմեռային միջազգային այս տոնավաճառին:
Հայկական տաղավարը ներկայացրել է «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամը»։ Տաղավարում ներկայացված է բարձրորակ և էկոլոգիապես մաքուր արտադրանք, որոնք պատրաստված են Հայաստանի Հանրապետությունում աճեցված մրգերից և բանջարեղեններից:
Նշենք, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պատվավոր հյուրերի ցանկում է և այցի շրջանակներում հանդիպել է Հայնան նահանգի ղեկավար Շեն Սյաոմինին։ Նահանգապետի հետ առավել առարկայական են քննարկվել երկուստեք գործակցության ուղղությունները, համատեղ հնարավոր իրականացվելիք ծրագրերը: Չինական կողմը հետաքրքրվել է Տիգրան Պետրոսյանի կողմից ներկայացվող ներդրումային ծրագրերով:
Կողմերը քննարկել են Հայնան նահանգում Շիրակի մարզի և Շիրակի մարզում Հայնան նահանգի առևտրի տներ բացելու հնարավորությունները:
Շիրակի մարզի հնարավորությունների և ներուժի մասին առավել հստակ պատկերացում ունենալու նպատակով՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Հայնանի պատվիրակությանը հրավիրել է Շիրակի մարզ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:55:41