Նորություններ
Տեղի է ունեցել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ «Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանին գույքի տրամադրման ծրագրի» ամփոփիչ միջոցառումը
16.12.2019
Դեկտեմբերի 15-ին Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ «Ապագան քոնն է» բարեգործական, սոցիալական հասարակական կազմակերպության կողմից իրականացված «Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանին գույքի տրամադրման ծրագրի» ամփոփիչ միջոցառումը:
Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ «Ապագան քոնն է» կազմակերպության կողմից, 2019 թվականի մարտից սեպտեմբեր ամիսներին Գյումրու թիվ 1 արհեստագործական ուսումնարանում իրականացվել է 8 դասասենյակների՝ վարսահարդարման, կար ու ձևի և խոհարարական պրակտիկ ուսուցման սենյակների, միջոցառումների դահլիճի, գրադարանի և ընթերցասրահի, ուսուցչանոցի և բուֆետի կահավորում, տեղադրվել են շերտավարագույրներ:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, Գյումրու քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը: Միջոցառման մասնակիցները շրջեցին ուսումնարանում, ծանոթացան կատարված աշխատանքներին:
Նշենք, որ խոհանոցը կահավորվել է ամբողջությամբ, տեղադրվել է սառնարան, գազօջախ, անհրաժեշտ այլ պարագաներ, կարի արհեստանոցում էլ 11 կարի մեքենաներ են տեղադրվել, մանեկեններ, վարսահարդարման դասարանը՝ անհրաժեշտ բոլոր պարագաներով: Մասնակիցներին և դեսպանին մարզպետի և քաղաքապետի անունից շնորհակալություն հայտնեցին Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, Գյումրու քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը: