Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այսօր մեկնարկել է ձմեռային զորակոչը

16.12.2019

 Ձմեռային զորակոչի մեկնարկը տրված է, և այսօր պարտադիր զինվորական ծառայության է մեկնել գյումրեցի նորակոչիկների առաջին խումբը: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս զորակոչիկներին ճանապարհ են դրել «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից՝ մեծ հանդիսավորությամբ, երգ ու պարով։ Մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները խաղաղ ու անփորձանք ծառայություն են մաղթել նորակոչիկներին։ Զորակոչի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պաշտոնատար այլ անձինք, զորակոչիկների հարազատներ ու զինվորականներ: Գյումրիում զորակոչի նախապատրաստական աշխատանքներն ընթացել են առանց խնդիրների:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:05:22