Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պաշտոնական այցով Չինաստանի Հայնան նահանգում գտնվող Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է տեղի մի շարք կառույցների ղեկավարների հետ

18.12.2019

Պաշտոնական այցով Չինաստանի Հայնան նահանգում գտնվող Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է տեղի մի շարք կառույցների ղեկավարների հետ։ «Արևադարձային գյուղատնտեսական մշակաբույսերի միջազգային ձմեռային տոնավաճառ Չինաստան-2019»-ի շրջանակներում Տիգրան Պետրոսյանը հանդիպել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության Հայնանի առաջին քարտուղար Լիու Ցիգուի հետ։ Հայնան նահանգի ղեկավար Շեն Սյաոմինի հետ համագործակցության հուշագրի ստորագրումից հետո, մարզպետը քննարկում է ունեցել Հայնան նահանգի մարդկային ռեսուրսների և առևտրի բաժինների ղեկավարների հետ, այցելել է Չինաստանի մաքսային ծառայության Հայնան նահանգի ներկայացուցչություն, ծանոթացել աշխատանքներին։ Հուշագրի դրույթները կյանքի կոչելու նպատակով՝ Տիգրան Պետրոսյանն աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ է ունեցել նաև մի շարք մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր։ Տիգրան Պետրոսյանը մի շարք հարցազրույցներ է տվել տարածաշրջանային և տեղական հեռուստաընկերություններին՝ կարևորելով հայ-չինական համագործակցությունը, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և հուշագրով նախատեսված ծրագրերի իրականացումը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59