Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ձիթհանքով բնակավայրում տեղի ունեցավ գյուղի նախակրթարանի հանդիսավոր բացման արարողությունը

18.12.2019

 Դեկտեմբերի 18-ին Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Ձիթհանքով բնակավայրում տեղի ունեցավ գյուղի նախակրթարանի հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցում էին Շիրակի թեմի առաջոնրդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը, «Շեն» ԲՀԿ նախագահ Հայկ Մինասյանը, «Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամի ներկայայացուցիչ Արմեն Զաքարյանը, գյուղի բնակիչներ: Հյուրերին աղ ու հացով դիմավորելուց հետո, ժապավենը կտրելու պատիվը տրվեց Շիրակի թեմի առաջոնրդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և «Շեն» ԲՀԿ նախագահ Հայկ Մինասյանին: Բարեկարգ, հիմնանորոգված նախակրթարանն ունի ընդարձակ խաղասենյակ,, 25 երեխայի համար նախատեսված ննջարան, խոհանոց և սանհանգույց: Ձիթհանքով բնակավայրի զարգացման ծրագիրն իրականացվում է «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության, «Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամի, Յալկեզյան հիմնադրամի, «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի և ՀԱԵ Շիրակի թեմի աջակցությամբ։ Ծրագիրն ունի կրթական, սոցիալական, մշակութային և գյուղատնտեսական բաղադրիչներ։ Մանկապարտեզի հիմնանորոգումից զատ ծրագրային գործողություններով նախատեսվում է սպորտդահլիճի, սպասարկման ծառայությունների՝ կարի և վարսահարդարման սրահների վերանորոգում և կահավորում, կոոպերատիվի ստեղծում, համայնքային կենտրոնի սրահի վերանորոգում, բակի բարեկարգում։ Ծրագրում նշանակալի ներդրում ունի նաև համայնքը, քանի որ շինարարական աշխատանքներն իրականացվում են համայնքի ուժերով։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:01:48