Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր այցելել է բուժհաստատություններ

18.12.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր այցելել է բուժհաստատություններ՝ ծանոթանալու աշխատանքներին և մատուցվող ծառայություններին: Արյան բանկում Տիգրան Պետրոսյանը հետևել է կենտրոնի գործունեությանը, մարզպետին են ներկայացվել ընթացիկ աշխատանքները, արյան հետազոտություններին վերաբերող տվյալներ։ Պատասխանատուները տեղեկացրել են, որ վերջին տարիներին դոնորների ցուցանիշը ցածր է, մեծ մասը վճարվող դոնորներն են, կամավոր դոնորների թիվն ավելի փոքր է։ Ամիսը միջինը 35-40 արյունատվություն է գրանցվում։ Ամեն դեպքում Արյան բանկն ունի անհրաժեշտ պաշարներ՝ ցանկացած հիվանդանոցի ահազանգի դեպքում արձագանքելու համար։
Շիրակի մարզպետն այցելել է նաև Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց։ Այստեղ հիվանդների աճ կա մանկական բաժանմունքում, ինչը մասնագետները մտահոգիչ չեն համարում և պայամանավորում են եղանակային փոփոխություններով և վիրուսների ակտիվացմամբ։
Անդրադառնալով բուժհաստատությունների աշխատանքներում թերացումների բացառմանը՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ որպես վերադաս մարմին Շիրակի մարզպետարանը պատրաստակամ է աջակցելու հաստատություններին վեր հանված հիմնահարցերը լուծելու առումով, սակայն կարևոր հանգամանք է հիվանդանոցներում աչալուրջ ու համագործակցված աշխատանքը, կոլեկտիվներում համերաշխությունը, որի արդյունքում միայն հնարավոր կլինի հասնել բուժծառայությունների որակի բարձրացմանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:55:41