Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել «Համայնքային զարգացում, գյուղական երիտասարդություն և սոցիալական ձեռնարկատիրություն» խորագրով համաժողովը

19.12.2019

Այսօր «ԿԱԶԱ Գյումրի» կենտրոնում տեղի է ունեցել «Կանայք հանուն զարգացման» ՀԿ (ԿՀԶ ՀԿ) կողմից կազմակերպած «Համայնքային զարգացում, գյուղական երիտասարդություն և սոցիալական ձեռնարկատիրություն» խորագրով համաժողովը։ Սա թվով 3-րդ համաժողովն էր, որն անցկացվում էր կազմակերպության կողմից՝ գյուղական համայնքների զարգացման ուղղությամբ։ Համաժողովի նպատակն էր ամփոփել ընթացիկ՝ 2017-2020թթ․ ընթացքում ԿՀԶ ՀԿ կողմից Շիրակի մարզի թվով 8 գյուղական համայնքներում իրականացրած աշխատանքները, ներկայացնել ձեռք բերված արդյունքները, ընթացիկ ծրագրերն ու հետագա անելիքները։ Համաժողովին ներկա էր ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, կարևորել է սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանը միտված ցանկացած նախաձեռնություն, որոնց իրականացման շնորհիվ հնարավոր կլինի կայուն եկամուտներ ստանալ մարզի համայնքներում:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-02-21 17:20:19