Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պաշտոնապես տրվեց «Դպրոցականի ֆիլհարմոնիայի» Գյումրու մասնաճյուղի աշխատանքների մեկնարկը

19.12.2019

 Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Դպրոցականի ֆիլհարմոնիա» նախագծի շրջանակում՝ դեկտեմբերի 19-ին, Գյումրիի «Մարզամշակութային կենտրոնում» պաշտոնապես տրվեց «Դպրոցականի ֆիլհարմոնիայի» Գյումրու մասնաճյուղի աշխատանքների մեկնարկը: Դասական և ազգային երաժշտության դաս-համերգներին, այսուհետ, կարող են ներկա գտնվել գյումրեցի դպրոցականները: Դաս-համերգների մուտքն ազատ է: Սպասված ու մշակութային քաղաքին հատկանշական նախագծի բացման արարողությանը ներկա են գտնվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, արվեստագետներ, հյուրեր, դպրոցականներ: «Դպրոցականի ֆիլհարմոնիայի» Գյումրու մասնաճյուղի բացմանը ելույթ է ունեցել Երևանի պետական կամերային երգչախումբը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59