Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու «Էմիլի Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոնում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Սուրբ Ծննդյան տոներին

20.12.2019

 Դեկտեմբերի 20-ին Գյումրու «Էմիլի Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոնում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Սուրբ Ծննդյան տոներին։ Կենտոնի սաներն հանդես են եկել տոնական միջոցառմամբ, որին ներկա է գտնվել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Մարզպետը ողջունել է կենտրոնի սաներին ու նրանց ծնողներին, աշխատակիցներին ու բոլոր ներկաներին՝ կարևորելով այսպիսի ջերմ ու անմիջական մթնոլորտի ստեղծումը, միջոցառումների անցկացումը․ «Երբ կա աշխատանք, սեր ու հավատ՝ անհնար ոչինչ չկա, ձեռքբերումներն էլ սպասեցնել չեն տա։ Մենք հիմա մի կառույցում ենք, որտեղ սերը, հավատն ու աշխատանքը համատեղված են։ Մեր այսօրվա հերոսներն այս երեխաներն են, որոնց հետ կենտրոնի աշխատակիցները սիրով են աշխատում։ Բոլորիդ մաղթում եմ նորանոր հաջողություններ գալիք տարում և թող ջերմությունը անպակաս լինի Էմիլի Արեգակից»։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23