Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այսօր տեղի է ունեցել մարզխորհրդի տարեվերջյան նիստը

20.12.2019

 Այսօր տեղի է ունեցել մարզխորհրդի տարեվերջյան նիստը։ Այն մեկնարկել է շնորհակալագրերի հանձման արարողությամբ։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նվիրումով աշխատանքի համար շնորհակալագրեր է հանձնել տարբեր բնագավառների ներկայացուցիչների։ Այնուհետև հաշվետվությամբ հանդես են եկել մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները։ Օրակարգային առաջին հարցով հանդես է եկել քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը՝ անդրադառնալով 2019 թվականին քաղաքաշինության բնագավառում իրականացված աշատանքներին, նշելով, որ 2019թ. ընթացքում պետական բյուջեի միջոցներով և այլ ֆինանսական աղբյուրներով իրականացվել են շուրջ 26,745 մլրդ դրամ գումարի կապիտալ ներդրումներ։
Կարևորելով քաղաքաշինական աշխատանքներում որակի ապահովումն ու ժամանակին իրականացումը՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է․ «Մեզ համար 2019 թվականը դրական տեղաշարժի տարի է, կտրուկ տեղաշարժի, երբ իրականացվեցին բազմաթիվ շինարարական ծրագրեր, որտեղ կարևորվեց որակը։ 2019-ը բոլորի, այդ թվում նաև շինարարական կազմակերպությունների համար կարևոր տարի էր դասեր քաղելու առումով, երբ հստակ նախանշվեց ու ընդգծվեցին մեր առաջնահերթությունները, որ որակի հաշվին ոչ մի այլ քայլ չի լինելու, որ անորակ աշխատանք չպետք է իրականացվի։ Այս գործելաոճը կշարունակվի նաև 2020 թվականին»։
2019 թվականի ձեռքբերումներից ու կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում իրականացված ծրագրերից է խոսել կրթության, մշակույթի և սպրոտի վարչության պետ Հրայր Կարապետյանը՝ կարևորելով ինչպես կրթական ձեռքբերումները, այնպես էլ մշակույթի և սպորտի բնագավառներում ունեցած ակնառու հաջողությունները։
Շիրակի մարզպետն անդրադառնալով կրթության բնագավառի աշխատանքներին , նշել է․ «Կրթությունն այն ոլորտն է առանց որի մյուս բոլոր ոլորտներում կարող ենք խնդիրներ ունենալ, քանզի զարգացած պետություն կունենանք, եթե ունենք կիրթ ու զարգացած սերունդ։ Դպրոցներն այն միջավայրն են, որտեղ մեր երեխաները պետք է կրթվեն, այստեղ շատ կարևոր է, որ մեր դպրոցներում մթնոլորտը լինի տրամադրող ու անխնդիր։ Բոլորս պետք է հոգացավ լինենք և ցանկացած դպրոցում տեղի ունեցող փոփոխություն, նոր տնօրենի, նոր ուսուցչի մրցույթի ժամանակ բոլոր պատասխանատուները, դերակատարները պետք է հաշվի առնեն դպրոցի և աշակերտի լավագույն շահը՝ բացառելով հին ու արդեն իրեն սպառած տարատեսակ մեխանիզմները»։
2019 թվականին համայնքների սեփական եկամուտների մասին է խոսել ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը, իսկ անցնող տարում համայնքներում իրականացված տարատեսակ ծրագրերի գործադիր մարմինների հետ աշխատանքի մասին է խոսել ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը։ Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանն անդրադարձել է 2019 թվականին գյուղատնտեսության բնագավառում իրականացված ծրագրերին և արձանագրված բնական աղետների տվյալներն է ներկայացրել։ Առողջապահության բնագավառի ձեռքբերումներից ու հիմնահարցերից է խոսել առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին փոխարինող Լեյլի Ասլանյանը, սուբվենցիոն ծրագրերի ընթացքից է խոսել զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Վահան Մարտիրոսյանը, հողօգտագործման բնագավառի օրենսդրական կարգավորումներն ու նորարարությունները ներկայացրել է հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Զորիկ Խաչատրյանը։
Ամփոփելով 2019 թվականին կատարված աշխատանքներն ու համայնքների հետ համագործակցված աշխատանքը՝ Շիրակի մազրպետ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ 2020 թվականից ավելի մեծ ակնկալիքներ ունի․ «2020 թվականը մեզ համար ավելի մեծ աշխատանքի, նոր տեմպերի ու սպասումների տարի է լինելու։ Մեր երկրի համաչափ զարգացմանը կհասնենք մեր համայնքների զարգացումով, իսկ դրա համար պետք է համայնքների ղեկավարները ևս սրտացավ ու պարտաճանաչ աշխատանք ցուցաբերեն, մեր համագործակցության արդյունքում կարձանագրենք նոր ձեռքբերումներ։ Ակտիվ աշխատանքային տարի է սպասվում 2020-ին մեր ձեռքբերումները պետք է բազմապատկենք ու շարունակենք աշխատել՝ հանուն մեր մարզի, մեր երկրի զարգացման»։

Զեկույցները կցվում են  

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42