Տպել
Նորություններ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հյուրընկալել է Գյումրու թիվ 20 դպրոցի առաջին դասարանցիներին
20.12.2019
Աշխատանքային օրվա ավարտին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հյուրընկալել է Գյումրու թիվ 20 դպրոցի առաջին դասարանցիներին, շնորհավորել է գալիք տոների առթիվ, մաղթել՝ ամենայն բարիք։ Փոքրիկներն էլ իրենց տոնական մաղթանքներն են հղել Շիրակի մարզպետին և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության և փոքրիկ նվերների համար։