Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից Շիրակի մարզի Նորշեն գյուղի բնակչուհի Վահանդուխտ Մելքոնյանին հանձնվել է շնորհակալագիր և 500 հազար դրամ դրամական պարգև

20.12.2019

 ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից հայրենի հողին անմնացորդ նվիրումի և երկարամյա անխոնջ աշխատանքի համար Շիրակի մարզի Նորշեն գյուղի բնակչուհի Վահանդուխտ Մխիթարի Մելքոնյանին հանձնել է շնորհակալագիր և 500 հազար դրամ դրամական պարգև։
Վահանդուխտ Մելքոնյանը սահմանային Նորշեն բնակավայրում ապրում է 60 տարուց ավել, վերջին տարիներին Նորշենի միակ բնակիչն է, սակայն իրեն մենակ չի զգում, ամենապաշտպանվածն է համարում և չնայած արդեն 83 տարեկան է՝ զբաղվում է հողագործությամբ և մեղվապահությամբ: Պարգևը ստանալուց տատիկն հուզվեց ու նշեց, այսպիսի ուշադրության առաջին անգամն է արժանանանում:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:05:31