Նորություններ
ՀՀ Շիրակի մարզի 2019թ. ճանապարհաշինական աշխատանքների ընթացքի վերաբերյալ
23.12.2019

Մարզն ունի շուրջ 828.0 կմ երկարությամբ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ, որից միջպետական նշանակության՝ 114.2 կմ, հանրապետական նշանակության՝ 212.7 կմ և մարզային (տեղական) նշանակության՝ 501.1 կմ: 2019 թվականին մարզում ճանապարհաշինության բնագավառում ներդրումների ծավալը տարեսկզբին կազում էր շուրջ 11.23 միլիարդ ՀՀ դրամ: Այն ավելացել է ևս 1,57 միլիարդ ՀՀ դրամով կազմելով 12,8 միլիարդ ՀՀ դրամ։ Ավտոմոբիլային ճանապարհների սպասարկում 2019 թվականին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային պահպանման, ընթացիկ պահպանման և շահագործման աշխատանքների կազմակերպման համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվել էր շուրջ 615.0 մլն. դրամ գումար: Հատկացված 615.0 մլն դրամ գումարով մինչև տարեվերջ կիրականացվեն 309.9 կմ երկարությամբ ձմեռային պահպանման և 282.9 կմ երկարությամբ ընթացիկ պահպանման և շահագործման աշխատանքներ: Իսկ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային պահպանման, ընթացիկ պահպանման և շահագործման աշխատանքների կազմակերպման համար ՀՀ Շիրակի մարզպետարանին հատկացվել էր 183.965 մլն. դրամ գումար: Հատկացված 183.965 մլն դրամ գումարով մինչև տարեվերջ կիրականացվեն 254.0 կմ երկարությամբ ձմեռային պահպանման և 85.0 կմ երկարությամբ ընթացիկ պահպանման և շահագործման աշխատանքներ: 2020 թվականին կիրականցվի 270,0 կմ երկարությամբ ձմեռային պահպանման և 88,0 կմ երկարությամբ ընթացիկ պահպանման և շահագործման աշխատանքներ: ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին հիմնանորոգվող ճանապարհներ Իրականացվել են թվով 7 միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների առանձին հատվածների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներ: Ընդհանուրը 3,0 միլիարդ դրամ գումարով շուրջ 35,85 կմ երկարությամբ։ 2019 թվականին շարունակվում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Լանջիկ-Գյումրի 27,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները: Կապալառու՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ (Չինաստան): Պայմանագիրը կնքվել է 08.12.2015թ. 74,066 մլն. եվրո ընդհանուր արժողությամբ: Մարզի համայնքներից (Գյումրի, Ազատան, Նոր Կյանք, Լուսակերտ, Անի, Պեմզաշեն, Փանիկ, Գետք, Մեծ Մանթաշ և Հոռոմ) ճանապարհաշինության ոլորտում ներկայացված սուբվենցիաների ծրագրերից ՀՀ կառավարության կողմից հաստատվել են թվով 10-ը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 743.9 մլն. դրամ, որից 409.05 մլն. դրամ գումարը կհատկացվի ՀՀ պետական բյուջեից, իսկ 334.85 մլն. դրամ գումարը՝ համայնքային բյուջեներից: Գյումրի քաղաքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների վերաբերյալ Քաղաքն ունի 225 փողոցներ (փողոցներ, նրբանցքներ, փակուղի, անցումներ, շարքեր) շուրջ 181.0 կմ երկարությամբ, որից 102.0 կմ ունեն ասֆալտբետոնյա ծածկույթ: 2019 թվականին շարունակվում են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ֆինանսավորմամբ <<Գյումրու քաղաքային ճանապարհներ>> ծրագրով Գյումրի քաղաքի թվով 12 փողոցների կամ փողոցների հատվածների՝ շուրջ 11.2 կմ երկարությամբ և թվով 2 հրապարակների վերակառուցման աշխատանքները: Պայմանագրերը կնքվել են 2018 թ. 7.5 մլն. եվրո ընդհանուր արժողությամբ: Իրականացվում են նաև թվով 33 փողոցների կամ փողոցների հատվածների՝ շուրջ 24.0 կմ երկարությամբ նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները: Պատրաստ են թվով 5 փողոցների նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, իսկ թվով 10 փողոցներինը ներկայացվել են համաձայնեցման։ 2019 թվականին շարունակվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող թվով 5 փողոցների կամ փողոցների հատվածների՝ շուրջ 1.8 կմ երկարությամբ և 2 հրապարակների հիմնանորոգման աշխատանքները: Պայմանագրերը կնքվել են 2018թ. 995 մլն. դրամ ընդհանուր արժողությամբ: ՀՀ Շիրակի մարզի համայնքների կողմից ներկայացված 2019 թվականի սուբվենցիայի ծրագրային հայտով հաստատվել են Գյումրի քաղաքի թվով 5 փողոցների կամ փողոցների հատվածների հիմնանորոգման աշխատաքները՝ 5.0 կմ երկարությամբ, շուրջ 515.5 մլն դրամ գումարով, որից 283.5 մլն. դրամը ՀՀ պետական բյուջեից: Գյումրի քաղաքի փողոցների ընթացիկ նորոգման՝ երթևեկելի մասերի փոսային նորոգման աշխատանքների համար 2019 թվականի համայնքային բյուջեից հատկացվել է 141.0 մլն. դրամ գումար: Աշխատանքներն ավարտվել են: