Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարձատրվող հասարակական աշխատանքներ ծրագրով իրականացված աշխատանքներ

24.12.2019

 Վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման արդյունքում ապահովվել է ծրագրում ընդգրկված մարզի գործազուրկների ժամանակավոր զբաղվածությունը: Զբաղվածության աջակցության պետական ծրագրերի շրջանակներում աջակցել և համակարգել ենք անասնապահությամբ զբաղվող նպաստառու ընտանիքների ընտրության գործընթացը:
Սոցիալական պաշտպանության բնագավառում մարզի թվով 10 համայնքներում
մասնակցել ենք մարզպետի կողմից իրականացվող վարչական վերահսկողության
աշխատանքներին: Աջակցել ենք մարզի համայնքներում բնակվող բնակարանի կարիք ունեցող փախստական ընտանիքների ցուցակների կազմման աշխատանքներին:
Ուսումնասիրել, վերլուծել և համապատասխան ընթացք ենք տվել քաղաքացիներից
ստացված մոտ 2500 դիմումի: Մասնակցել ենք Արտակարգ իրավիճակների
նախարարության և Շիրակի մարզային փրկարարական վարչության կողմից
կազմակերպված հրամանատարային և ուսումնաշտաբային վարժանքներին: Մասնակցել
ենք ինչպես մարզպետարանում, այնպես էլ հանրապետական գործադիր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված սեմինարների, քննարկումների, խորհրդակցությունների:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56