Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրեր

24.12.2019

ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների
զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրեր
ՀՀ 2019 թվականի պետական բյուջեից նպատակային հատկացումներ ստանալու
համար ՀՀ Շիրակի մարզի 25 համայնքների հետ համատեղ կազմված և ՀՀ
տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված 49 ծրագրերի ամբողջական փաթեթները ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված սուբվենցիայի ծրագրերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից
ամբողջությամբ հաստատվել են: Երկու սուբվենցիոն ծրագրով նախատեսված
շինարարական աշխատանքները նախատեսված է սկսել 2020 թվականին: Հավանության արժանացած մնացած 47 սուբվենցիայի ծրագրերով նախատեսված աշխատանքները կամ մեքենասարքավորումների ձեռքբերումը իրականացվել են այս տարում:47 ծրագրերից 21-ն արդեն ավարտվել են և պետության մասնաբաժնի վճարումը համայնքին նույնպես կատարվել է, 23 ծրագրերով նախատեսված շինարարական աշխատանքները կամ մեքենասարքավորումների մատակարարումները ավարտվել են, փաստաթղթերի հավաքագրման փուլում
են, 3 ծրագրերի շինարարական աշխատանքները կամ
մեքենասարքավորումների մատակարարումները դեռևս չեն ավարտվել և
տեղափոխվել են 2020 թվական: 47 սուբվենցիայի ծրագրերի ամբողջական արժեքը կազմում է 1,859 մլն. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրված սուբվենցիայի չափը կազմում է 953.7 մլն դրամ:
Արդյունքում, սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզի
համայնքներում ունենք՝
 12.85 կմ երկարությամբ նորոգված, խճապատված և
ասֆալտապատված ճանապարհ,
 վերակառուցված 1.65 կմ երկարությամբ խմելու ջրի
ջրամատակարարման համակարգ և 0,5 կմ երկարությամբ
ջրահեռացման համակարգ,
 134 հա-ով ավելի ոռոգելի հողատարածքներ,
 Տեղադրված 1004 նոր լուսակիրներ,
 Վերակառուցված 5 մանկապարտեզ, որտեղ կարող են հաճախել շուրջ
400 երեխաներ,
 160 կվտ ընդհանուր հզորությամբ արևային ֆոտովոլտային
կայաններ,
 1 պատմության թանգարան Գյումրի քաղաքում, 2 վերակառուցված և
կահավորված մշակույթի տներ, 2 համայնքային կենտրոններ և 1
համայնքային ֆուտբոլի դաշտ,
 1126.6 քառ.մ մակերեսով 2 բազմաբնակարան շենքի վերանորոգված
տանիքներ Մարմաշեն խոշորացված համայնքում,
 21 միավոր կումունալ տեխնիկա ու սարքավորումներ , 5 միավոր
գյուղատնտեսական նշանակության տեխնիկա և 8 հատ
հակակարկտային կայաններ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:55:41