Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բացվել է Գյումրու «Ազատ ոճի ըմբշամարտի» մանկապատանեկան մարզադպրոցը

25.12.2019

 Դեկտեմբերի 25-ին բացվել է Գյումրու «Ազատ ոճի ըմբշամարտի» մանկապատանեկան նոր վերանորոգված մարզադպրոցը։ Բացման արարողությանը մասնակցել են մարզային ու քաղաքային իշխանության, մարզաշխարհի ներկայացուցիչներ, հյուրեր։ Շիրակի մարզպետը կարևորել է այսպիսի ձեռնարկների իրականացումը և նշել․ «Այս տարի շիրակցի ու գյումրեցի մարզիկները մեր մարզի պատիվը բարձր պահեցին աշխարհի տարբեր երկրներում, ապացուցեցին, որ այս մարզը, այս հողը հաղթանակներ տոնելու, առաջ գնալու մեծ ձգտոմ ու ներուժ ունի։ Իսկ մեր հաղթողներին, մեր հրաշալի այս սերնդին լավ պայմաններ են անհրաժեշտ։ Մարզադպրոցի բացումը քաղաքապետարանի հետևողական աշխատանքի արդյունք է, այժմ ունենք հիանալի միջավայր, որտեղ մեր երեխաները կկարողանան առողջ ապրելակերպ վարել և սովորել երկրի պատիվը բարձր պահելու արվեսին»։
Շենքի վերանորոգման համար միջոցներն հատկացվել են համայնքային բյուջեից։ Շուրջ 27 մլն դրամի շրջանակներում «Շինարար-97» ՍՊԸ-ն իրականացրել է նորոգման աշխատանքները:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:46:30