Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիսավորությամբ բացվել է «Անի» փողային նվագախմբի նորակառույց շենքը

25.12.2019

 Այսօր հանդիսավորությամբ բացվել է «Անի» փողային նվագախմբի նորակառույց շենքը։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր։
Ողջունելով ներկաներին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է․ «Շատ ուրախալի է, որ դժվար պայմաններում աշխատած և հարուստ ավանդույթներ ունեցող «Անի» փողային նվագախումբն արդեն այսպիսի լավ պայմաններում է աշխատելու։ Մեր քաղաքին տոնական տրամադրություն և շունչ տվող նվագախմբին մաղթում եմ ստեղծագործական նորանոր հաջողություններ ու նոր բեմեր»։
Նշենք, որ նախկին «Պիոներ պալատի» տարածքում նոր շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2018 թվականին: Շինաշխատանքներն իրականացրել է է «Շինարար 97» ՍՊԸ-ն: 25 մլն շենքի կառուցման, մոտ 4 մլն դահլիճի հիմնանորոգման և 7 մլն նոր շենքի հարակից տարածքի բարեկարգման համար է նախատեսվել համայնքային բյուջեից։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:03:34