Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Իրականացվել է 2019 թվականի պետական գույքային ծրագիրը

25.12.2019

  ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 29-ի N 1138-Ն որոշմամբ՝ ուսումնական հաստատություններին, մանկապատանեկան մարզադպրոցներին, ինչպես նաև մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին մարզագույքով ապահովելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է 523 միլիոն 400 հազար դրամ գումար:
Ծրագրի շրջանակներում մարզագույք է հատկացվել նաև Շիրակի մարզում գործող 13 մանկապատանեկան մարզադպրոցների և 37 հանրակրթական ուսումնական հաստատությունների:

Մասնագիտական մարզագույք է հատկացվել ներքոհիշյալ մարզադպրոցներին.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության՝
1.Գյումրու աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց,
2.Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց,
3.Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոց,
4.Գյումրու սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց,
ՀՀ Շիրակի մարզպետարանի ենթակայության՝
5. Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց
Գյումրու համայնքապետարանի ենթակայության
6.Գյումրու ազատ ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց,
7.Գյումրու աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց,
8.Գյումրու բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց,
9.Գյումրու թենիսի և սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոց,
10.Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց,
11.Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոց,
12.Գյումրու մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոց,
Ամասիայի համայնքապետարանի ենթակայության
13.Ամասիայի համալիր մարզադպրոց

37 հանրակրթական ուսումնական հաստատությունների ընդհանուր հաշվով հատկացվել է շուրջ 25 միլիոն դրամի մարզագույք, յուրաքանչյուրին՝ մարմնամարզական 2 պատ, 1 կամրջակ, 6 ներքնակ, 1 պտտաձող, 1 մագլցման պարան և բարձրացատկի կանգնակներ ու ձող:
Ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատություններն են.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության՝
1.Գյումրու թիվ 1 ավագ դպրոց
2.Գյումրու թիվ 2 ավագ դպրոց
3.Գյումրու թիվ 37 ավագ դպրոց
4. Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոց
5. Գյումրու «Ֆոտոն» վարժարան
6. Գյումրու թիվ 3 արհեստագործական ուսումնարան
7. Արթիկի թիվ 3 ավագ դպրոց
ՀՀ Շիրակի մարզպետարանի ենթակայության՝
8.Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց
9.Գյումրու թիվ 7 հիմնական դպրոց
10.Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց
11.Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոց
12.Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց
13.Գյումրու թիվ 21 հիմնական դպրոց
14.Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց
15.Գյումրու թիվ 25 հիմնական դպրոց
16.Գյումրու թիվ 28 հիմնական դպրոց
17.Գյումրու թիվ 29 հիմնական դպրոց
18.Ազատանի միջնակարգ դպրոց
19.Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց
20.Երազգավորսի միջնակարգ դպրոց
21.Մարմաշենի միջնակարգ դպրոց
22.Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց
23.Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց
24.Արթիկի թիվ 5 հիմնական դպրոց
25.Պեմզաշենի միջնակարգ դպրոց
26.Փանիկի միջնակարգ դպրոց
27.Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց
28.Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոց
29.Անուշավանի միջնակարգ դպրոց
30.Սպանդարյանի միջնակարգ դպրոց
31.Արևշատի միջնակարգ դպրոց
32.Հոռոմի միջնակարգ դպրոց
33.Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոց
34.Մարալիկի թիվ 2 միջնակարգ դպրոց
35.Սառնաղբյուրի միջնակարգ դպրոց
36.Ամասիայի միջնակարգ դպրոց
37.Աշոցքի միջնակարգ դպրոց

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:01:48