Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն պաշտոնական այցով Գյումրիում էր

27.12.2019

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն պաշտոնական այցով Գյումրիում էր: Դեկտեմբերի 27-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեցությամբ, շրջել է Գյումրու նորակառույց Տիգրան Մեծ փողոցով, որը հիմնանորոգվել և բարեկարգվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական միջոցներով: Վարչապետը եղել էնաև վերանորոգված Սալաթ Նովա փողոցում, այնուհետև մասնակցել Գյումրիում շահագործման հանձնվող սոցիալական բնակարանների բնակարանամուտին: Թվով 18 սոցիալական բնակարանները կառուցվել են «Առդա» բարեգործական հիմնադրամի և Գյումրու քաղաքապետարանի համագործակցության արդյունքում: Պաշտոնական այցի ավարտին ՀՀ վարչապետն այցելել է մաքսատուն և տվել հանձնարարականներ՝ տոնական օրերին աշխատանքները նոր ռեժիմով կազմակերպելու վերաբերյալ:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59