Նորություններ
Տարեվերջյան խորհրդակցություն
30.12.2019

Շիրակի մարզպետը տարեվերջյան խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Տիգրան Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և նշել, որ ձեռքբերումները հնարավոր է եղել արձանագրել միայն համատեղ աշխատանքով, իսկ 2020 թվականին առավել մեծ պատասխանատվությամբ գործի կանցնեն՝ աշխատանքային կարևորագույն սկզբունք նորից համարելով Շիրակի մարզի զարգացումն ու խնդիրների լուծումը։
Այնուհետև մարզպետը շնորհավորել է բոլոր աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով ամենայն բարիք և հաջողություններ։