Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի լավագույն տասնյակը մարզպետին հյուր

30.12.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր ընդունել է Շիրակի մարզի 10 լավագույն մարզիկներին, մարզիչներին ու մարզական հաստատությունների տնօերններին։ Մարզպետը շնորհավորել է նրանց Ամանորը, մաղթել նորանոր հաջողություններ ու հաղթանակներ․ «Մեզ համար մեծ պատիվ է ձեզ հյուրընկալել մարզպետարանում, ձեր շնորհիվ է, որ մեր մարզի, մեր երկրի պատիվը բարձր է պահվել աշխարհի տարբեր երկրներում։ Շիրակի մարզը բազմաթիվ չլուծված խնդիրներ ունի, բայց նաև ուժեղ կողմեր ու մեծ ներուժ ունի։ Դուք մեր ուժն ու զորությունն եք և մենք հպարտ ենք ձեզանով, թող գալիք 2020 թվականը առավել մեծ հաջողությունների ու հաղթանակների տարի լինի բոլորիդ համար»։
Իսկ մարզի 10 լավագույն մարզիկների նկարները այսուհետ կդիմավորեն մարզպետարան այցելողներին, մարզի պատիվը բարձր պահած մարզիկներն իրենց նկարներն անձամբ բացեցին՝ շնորհակալություն հայտնելով մարզպետին ու մարզային իշխանություններին ուշադրության և ջերմ վերաբերմունքի համար։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23