Նորություններ
ՈւՂԵՐՁ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
31.12.2019

Սիրելի՛ շիրակցիներ շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Այսօր պատմություն է դառնում 2019 թվականը, որի ընթացքում մենք ունեցանք մի շարք հաջողություններ ու ձեռքբերումներ, մարզում իրականացվեցին բազմաթիվ ծրագրեր, կառուցվեցին ու վերանորոգվեցին կրթական, մշակութային հաստատություններ, ճանապարհներ, տեղի ունեցան մի շարք կարևոր համաժողովներ, անցկացվեցին բազմաթիվ պետական ու մարզային նշանակության միջոցառումներ, երկրի ղեկավարության անմիջական հոգածության շնորհիվ մարզում տնտեսական ու մշակութային կյանքի կտրուկ ակտիվացում նկատվեց, սա, իհարկե, ոգևորող է, ինչն էլ նպաստում է ձգտել առավելին: Յուրաքանչյուրս մեր տեղում անելու ենք ամեն ինչ, որ շիրակցու կյանքը դառնա շատ ավելի լավը: Պետք է հավատանք մեր ուժերին, լիարժեք օգտագործենք մեր հնարավորությունները։
Թող հետևում մնան բոլոր դժվարություններն ու խնդիրները, խաղաղություն թևածի հայոց աշխարհում, թող նոր 2020-ը