Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը կրկին այցելել է «Մարալիկի առողջության կենտրոն»

15.01.2020

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր կրկին այցելել է «Մարալիկի առողջության կենտրոն», հանդիպել ծննդաբերական բաժանմունքի աշխատակիցներին։ Շիրակի մարզպետը նշել է, որ ծննդօգնության բաժանմունքի խնդիրները լուծելու նպատակով ժամկետ է սահմանվել, որի ընթացքում շահագրգիռ կողմերը քայլեր են ձեռնարկելու՝ որակյալ ծառայության ունենալու նպատակով․ «Այս ժամանակահատվածում հնարավորություն է տրվում բոլորին ջանքեր ներդնել իրավիճակը շտկելու համար։ Մենք, իհարկե, պետք է հաշվի առնենք տարածաշրջանի աշխարհագրական դիրքն ու ծննդօգնության ժամանակին տրամադրելու անհրաժեշտությունը, սակայն չպետք է մոռանանք, որ խնդիրներ ունենք որակի հետ կապված։ Սա մտահոգություն է, որ պատասխանատուները տեղին են բարձրաձայնում, պետք է կարողանանք հնարավորինս սեղմ ժամկետներում, կենտրոնացնելով բոլոր ռեսուրսները, հասնենք խնդրի կարգավորման և ռիսկերի նվազեցման»։
Տիգրան Պետրոսյանը կարևորել է բոլոր կողմերի համագործակցությունը, ինչի համար մարզպետարանի պատասխանատուներն ու բուժհաստատության մասնագետները համատեղ աշխատանք են տանելու՝ կարիքների հստակ գնահատման, մասնագիտական, ռեսուրսային բացերի հստակեցման առնչությամբ։ Առաջիկայում կամբողջացվի ինչպես կարիքների ամբողջական փաթեթն, այնպես էլ բաժանմունքի գործունեության շարունակության համար առաջարկներն ու լուծումների տարբերակները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:42:53