Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին

20.01.2020

 Ողջունելով աշխատանքային այցով առաջին անգամ Շիրակի մարզում գտնվող դեսպանին՝ մարզպետը նշել է․ «Ուրախ եմ հյուրընկալել ձեզ մեր մարզում։ Գերմանիայի հետ մեր երկրի բարեկամությունը դինամիկ զարգանում է, իսկ Շիրակի մարզը զգացել է ձեր երկրի աջակցությունը հատկապես 88-ի աղետից հետո, Գերմանիայի ժողովրդի բարեկամությունն ու բարյացկամությունը մենք գնահատում ենք։ Ուրախ ենք նաև, որ այժմ էլ կան մի շարք ծրագրեր, որոնք իրականացվում են և նպաստում են մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը»։
Տիգրան Պետրոսյանը դեսպանին է ներկայացրել Շիրակի մարզի հնարավորություններն ու ներուժը, հիմնախնդիրներն ու զարգացման տեսլականը, իրականացված և ընթացքի մեջ գտնվող մի շարք ծրագրեր, մասնավորապես, անդրադառնալով զբոսաշրջության զարգացման հեռանկարներին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող ձեռնարկներին, արդյունաբերության մեջ տեղի ունեցող տեղաշարժերին։
Միխայել Բանցհաֆը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և նշել, որ կարևորում է համագործակցությանը միտված նախաձեռնությունները կյանքի կոչելը․ «Շնորհակալ եմ այսպիսի ջերմ ընդունելության և մարզի հնարավորությունների մասին համակողմանի տեղեկատվություն տրամադրելու համար, ուրախալի է, երբ զգացվում է մարզի ղեկավարի շահագրգռությունը գործնական քայլեր ձեռնակելու առումով։ Մենք կարևորում ենք համագործակցության խորացումը»։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են ենթակառուցվածքների և զբոսաշրջության զարգացմանը, անօթևանության խնդրի լուծմանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:46:30