Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2019 թվականի կատարված աշխատանքների հաշվետվությամբ են հանդես եկել ԱԻ նախարարության մարզային ստորաբաժանումները

23.01.2020

 Անդրադառնալով 2019 թվականի արտակարգ դեպքերին, ՀՀ ԱԻ Շիրակի մարզային վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը նշել է, որ տարվա ընթացքում մարզի տարածքում գրանցվել է 749 արտակարգ դեպք, որոնց հետևանքով զոհվել է 25, վիրավորվել՝ 499 մարդ:
Գրանցված տեխնածին դեպքերից 373-ը հրդեհի դեպքեր են։ Տարվա ընթացքում 15-ով աճել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Տեխնածին բնույթի դեպքերի նյութական վնասը կազմել է ավելի քան 47 մլն դրամ:
Ի դեպ, Շիրակի մարզում 2020 թվականին կավելանա հրշեջ-փրկարարական ջոկատերի թիվը: Երկար սպասված փրկարարական նոր ջոկատներ կստեղծվեն Գյումրիում և Ախուրյանում, կշարունակվի նաև 2019 թվականին մեկնարկած տեխնիկական վերազինումը: Այս մասին հանդիպման ժամանակ տեղեկացրել է ՀՀ ԱԻ նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:13:45