Նորություններ
Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մեծ ակտիվություն է Շիրակի մարզում
24.01.2020

Սեփական բիզնեսն սկսելու ու զարգացնելու պատրաստակամությամբ, տասնյակ մարդիկ են դիմում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի մարզային մասնաճյուղին: Այն նախկին փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնն է, որը կառուցվածքային փոփոխություններ է կրել ու ընդլայնում է գործունեությունը: Սկսնակ գործարարներին սեփական բիզնես հիմնելու նոր հնարավորություններ են ստեղծվում : Պետական երաշխավորությամբ, 5 տարով, տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով մինչև 5 մլն դրամի վարկավորումն արդեն հասանելի է շատերին: