Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն մարզում ծննդօգնություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ
27.01.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հունվարի 27-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզում ծննդօգնություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Շիրակի մարզում ծննդօգնության ծառայությունների կազմակերպմանն ու այդ ծառայությունների մատուցման ժամանակ թերացումների բացառմանը առնչվող հարցեր։ Անդրադարձ է եղել Մարալիկի առողջության կենտրոնում ծննդօգնության ծառայության համար անհրաժեշտ կարգի ապահովման ուղղությամբ իրականացված քայլերին ու պահանջվող ռեսուսների հայթայթմանը։
Տիգրան Պետրոսյանը կարևորել է հղիների և նորածինների անվտանգությունը, հնարավոր ռիսկների նվազեցումը, անվտանգ ծննդօգնության կազմակերպումը, բուժօգնության որակի բարձրացումը։