Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայոց բանակի 28-րդ տարեդարձը տոնականորեն նշվեց նաև Շիրակի մարզում

28.01.2020

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ Գյումրու կայազորում այսօր կայացել է հանդիսավոր միտինգ:
Տոնի առթիվ ներկաներին շնորհավորել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը. "Շնորհավորում եմ բոլորիս այս տոնական օրվա առթիվ, ցավոք մեր բանակի կայացման գործում մեծ ավանդ ու ներդրում ունեցած շատ հայորդիներ մեզ հետ չեն և չտեսան այս փառապանծ օրը։ Հավերժ փառք նրանց։ Մեր զինվորներին անկոտրում կամք եմ մաղթում, իսկ մեր բանակին հաղթական բազում էջեր ու բանակաշինության հիասքանչ տարեգրություն"։

Զինվորներին և սպաներին ողջունել են նաև ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետի տեղակալ, գնդապետ Ռուբեն Գասպարյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։
Հանդիսավոր պայմաններում, ի նշանավորումն Հայոց բանակի 28-րդ տարեդարձի, պատվոգրեր և շնորհակալագրեր են հանձնվել ծառայության ժամանակ աչքի ընկած սպաներին և զինվորներին: Միտինգը եզրափակվել է շարային հանդիսավոր քայլերթով:
Տոնի կապակցությամբ համերգային ծրագրով հանդես է եկել Գյումրու Ժողովրդական գործիքների պետական նվագախումբը: Գյումրու կայազորին շնորհավորել են նաև Գյումրու թիվ 11 դպրոցի աշակերտները:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:01:48