Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

28.01.2020

 Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ զինվորներ և սպաներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ:
Հայաստանի անկախացման օրից ի վեր մեր ամենակարևոր ձեռքբերումն ազգային բանակի կայացումն է:
Այսօր, տարածաշրջանում ամենամարտունակ Հայոց բանակն ապահովում է մեր անկախ պետականության հետագա հզորացումն ու հայի արժանապատիվ, անվտանգ կյանքը, ինչի համար երախտապարտ ենք մեր անդորրը դիրքերում և խրամատներում պահող հայ զինվորին ու սպային:
Մեր բանակի կազմավորման ակունքներում անուրանալի է շիրակցի մարտիկների ներդրումը։ Նրանցից շատերն այդպես էլ չտեսան իրենց իսկ ստեղծած բանակի փառավոր ներկան:
Հավերժ փա՛ ռք նրանց հիշատակին:
Հայոց բանակը մեր հպարտությունն է, հայի անկոտրում կամքի վկան:
Խաղաղություն մեր երկրին, զինված ուժերին նոր ու փառավոր տարեգրություն:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59