Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի տարածքը սպասարկող ՋՕԸ-երի պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

29.01.2020

 Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ու ոռոգման շրջանին ընդառաջ Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանի, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների, մարզի տարածքը սպասարկող ՋՕԸ-երի պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկել են ոռոգման հիմնախնդիրները։ Գյուղատնտեսական տարվա մեկնարկից առաջ պատասխանատուները մտահոգված են ջրամբարներում կուտակված ջրի քանակությունից։ Մարզի ջրամբարներում այս պահին դեռ անհրաժեշտ քանակությամբ ջուր չի կուտակվել։ Տաք ձմռանից հետո, այսօրվա դրությամբ գրեթե բոլոր ջրամբարներում նախորդ տարիների համեմատությամբ ավելի քիչ ջուր կա։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, կորուստների նվազեցման և ջրատարների մաքրմանը վերաբերող հարցեր: Մարզպետի տեղակալը պատասխանատուներին հորդորել է առավել զգոն լինել, գարնան նախապատրաստական աշխատանքներն իրականացնել կանոնակարգված։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 14:37:10