Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում՝ նվիրված մարզի դպրոցներում անգլերենի ուսուցման արդյունավետության բարձրացմանը

29.01.2020

 Անգլերեն լեզվի դասավանդման հմտությունների ու դպրոցներում անգլերենի ուսուցման արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են այսօր քննարկել Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը, Բրիտանական խորհրդի հետազոտող, Լեսթերի համալսարնի ներկայացուցիչ Ջեֆրի Սթենֆորդը և Բրիտանական խորհրդի անգլերենի ծրագրերի համակարգող Լորիկ Հարթունը։ Կարևորելով մարզի դպրոցներում օտար լեզուների ուսուցման մակարդակի բարձրացումը՝ Հրայր Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Բրիտանական խորհրդի հետ, համագործակցության կարևոր օրինակ համարելով մարզի երկու դպրոցներում «Անգլերենի ակումբների» բացումը։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել անգլերեն լեզվի դասավանդման ծրագրերին, դրանցում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությանը, ինչպես նաև աշակերտների ինքնուրույնության բարձրացմանը, ստեղծագործական նախաձեռնություններ ցուցաբերելուն և ազատ զարգացմանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:44:51