Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել ձմեռային զորակոչի ենթակա վերջին զորակոչիկներին կենտրոնական հավաքակայան ուղեկցելու արարողությունը

30.01.2020

 Հունվարի 30-ին Շիրակի մարզի զինվորական կոմիսարիատում տեղի է ունեցել ձմեռային զորակոչի ենթակա վերջին զորակոչիկներին կենտրոնական հավաքակայան ուղեկցելու արարողությունը, որին մասնակցել է նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Մարզպետը նորակոչիկներին մաղթել է անփորձանք ծառայություն և բարի վերադարձ։
Շիրակի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Ա. Համբարձումյանը ՀՀ Շիրակի մարզպետին տեղեկացրել է, որ զորակոչային առաջադրանքը մարզում կամփոփվի բարձր ցուցանիշներով, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել մարզային զորակոչային հանձնաժողովին զորակոչի ընթացքում ցուցաբերած աջակցության համար։ Ձմեռային զորակոչի վերջին օրը մարզից զորակոչվել են 36 զորակոչիկներ:
Մարզպետը տեղում ծանոթացել է նաև մարզի զինվորական կոմիսարիատի բժշկական հանձնաժողովի և բաժինների աշխատանքներին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42