Նորություններ
Շիրակի մարզի մի շարք տարածաշրջաններում բուքը շարունակվում է
01.02.2020
![](http://shirak.mtad.am/files/n_pics/23970_s.jpg)
Մարզի ճանապարհները սպասարկող 4 կազմակերպությունները ձյան մաքրման աշխատանքներ իրականացրել են ամբողջ գիշերվա ընթացքում, դրանք այժմ էլ շարունակվում են, ճանապարհներին կենտրոնացված է 36 միավոր տեխնիկա։
Ուժեղ բուք և ցածր տեսանելիություն(մինչև 15-20 մետր) է Քեթիից Վարդաղբյուր, Բագրավան-Անի Պեմզա, Մանթաշ-Ապարան հատվածներում, ինչպես նաև Ամասիա-Շաղիկ ճանապարհահատվածում։ Մարզի գրեթե բոլոր ճանապարհները դժվարանցանելի են։
Վարորդներին հորոդորվում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։