Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է Շիրակի մարզի սամբոյի պատանեկան առաջնությունը

01.02.2020

 «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության Գյումրու մասնաճյուղի մարզադահլիճում այսօր կայացել է Շիրակի մարզի սամբոյի պատանեկան առաջնությունը: 10 քաշային կարգերում մրցել են մարզի համայնքները և մարզական կազմակերպությունները ներկայացնող 50-ից ավելի պատանի սամբիստներ: Մրցումների արդյունքներով կհամալրվի մարզի հավաքական թիմը, որը կմասնակցի փետրվարի 29-ից մարտի 1-ը Երևանում անցկացվելիք ՀՀ պատանեկան առաջնությանը: Միջոցառմանը ներկա են եղել Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Մ.Հայրապետյանը, սամբոյի հանրապետության հավաքական թիմի մարզիչ Վ.Խոջայանը, մարզական ոլորտի պատասխանատուներ և մարզական կազմակերպությունների ղեկավարներ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23