Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում մարզում սպանդանոցների կառուցման, շահագործման խնդիրների, կառուցման չափորոշիչներին առնչվող հարցերի շուրջ

01.02.2020

Շիրակի մարզպետարանում այսօր քննարկվել է մարզում սպանդանոցների կառուցման, շահագործման խնդիրները, կառուցման չափորոշիչներին առնչվող հարցեր։ Հանդիպման մասնակիցներին ողջունելով, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ կարևորում է խնդրի որքան հնարավոր է օպերատիվ ու բազմակողմանի քննարկումը, ինչը հնարավորություն է տալու վեր հանել բոլոր կողմերին մտահոգող հիմնահարցերը․ «Մեզ համար այժմ շատ կարևոր է, որ այս փուլում կարողանանք հնարավորինս արագ տեղեկատվություն տրամադրել բոլոր հետաքրքրվողներին, մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում առավելագույնս բաց և թափանցիկ աշխատելու հնարավոր բոլոր դերակատարների հետ, լրացնելու տեղեկատվական բացերը, քննարկման ենթակա բոլոր հարցերը լսելու և աջակցելու՝ հնարավորությունների սահմաններում»։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական մարմնի Շիրակի մարզային կառույցի ներկայացուցիչները, մարզպետարանի ոլորտային պատասխանատուները։
Շիրակի մարզպետը նշել է, որ մարզպետարանում մշակվել է սպանդանոցային գործընթացների իրականացման համար անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը, որը կարող է հետաքրքրել ձեռներեցներին և հանձնարարել է մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պատասխանատուներին աջակցել և տեղեկատվություն տրամադրել դիմողներին, սակայն զերծ մնալ բիզնես շահեր հետապնդող ոլորտի գործունեությանը որևէ կերպ միջամտելուց:
Հանդիպման ժամանակ մասնագետները պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են սպանդանոցների պահանջարկին, չափորոշիչներին, ընթացակարգերին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:13:45