Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկատվական հանդիպում Շիրակի մարզում բրդի արժեշղթայի շրջանակներում բիզնես գործունեություն ծավալելու համար

06.02.2020

Այսօր Շիրակի մարզպետարանում անցկացվել է տեղեկատվական հանդիպում բոլոր այն կազմակերպությունների ու անհատների համար, որոնք հետաքրքրված են Շիրակի մարզում բրդի արժեշղթայի շրջանակներում բիզնես գործունեություն ծավալելու և փնտրում են դրամաշնորհային հնարավորություն։ «ԵՄ-ն Շիրակի մարզի համար. նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում հայտարարված դրամաշնորհային մրցույթի տեղեկատվական հանդիպման ժամանակ ներկայացվել են ծրագրային մանրամասներ, նախատեսված չափորոշիչներն ու անդրադարձ է կատարվել գործունեության նախընտրելի ոլորտներին։
Նշենք, որ «ԵՄ-ն Շիրակի մարզի համար. նոր աշխատատեղեր` շնորհիվ բրդի արտադրության» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և Հայաստանի
Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է խթանել զբաղվածությունը և տնտեսական մրցունակությունը Շիրակի մարզում՝ ինչպես անհատների, այնպես էլ փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար։ Ծրագիրն իրականցվում է «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպության կողմից (ՄԿՄ)՝ Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամի (WINNET), Շիրակի Առևտրաարդյունաբերական պալատի և Ամասիայի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59