Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի 12 լավագույնը ճանաչված մասնակիցներից հայր և որդի Հարությունովները ՀՀ Շիրակի մարզպետին հյուր

07.02.2020

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հյուրընկալել է հայր և որդի Նիկոլայ և Սերգեյ Հարությունովներին, որոնք «Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի 12 լավագույնը ճանաչված մասնակիցներից են և ցանկություն ունեն Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթին։ Տիգրան Պետրոսյանը Սերգեյ Հարությունովի հետ ծանոթացել էր դեռ նախորդ տարի Մոսկվա աշխատանքային այցի շրջանակներում, երբ Սերգեյը հանդես էր եկել «Սիրով Շիրակի մարզին» խորագրով բարեգործական համերգին, իսկ համերգից ստացված միջոցներն ուղղվել էին Շիրակի մարզի մի շարք կարիքավոր ընտանինքներին աջակցություն տրամադրելուն։
Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ ուրախ է նրանց Հայաստանում, հատկապես, Շիրակի մարզում տեսնելու համար․ «Բարի գալուստ Հայաստան ու մշակութային մայրաքաղաք Գյումրի։ Ուրախ ենք ձեզ հանդիպելու և վստահ եմ՝ շիրակցիները սիրով կհյուրընկալեն այստեղ, քանի որ մենք արվեստն ու երգը սիրող մարդիկ ենք։ Իսկ Սերգեյի հետ մեր ծանոթությունը շատ ողջունելի նախաձեռնության շրջանակներում է եղել»։
Հայր և որդի Հարությունովները շնորհակալություն են հայտնել Շիրակի մարզպետին ջերմ ու անմիջական ընդունելության համար և նկատել՝ առաջին անգամ է, որ մարզպետի աշխատասենյակում են, բայց պաշտոնական ու սառը մթնոլորտում չի անցնում ընդունելությունը․ «Հարգելի պարոն մարզպետ, ես մարզպետի աշխատասենյակում երբևէ չեմ եղել, հիմա և տպավորված եմ ջերմ ընդունելությունից և ուրախ եմ, որ իմ նախնիների երկրում այսպիսի անմիջական հանդիպումներ եմ ունենում։ Իմ և որդուս ցանկությունը Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնելն է, մեզ համար մեծ պատիվ կլինի մեր պապերի երկիրը ներկայացնել այնքան կարևոր երաժշտական մրցույթի ժամանակ»,- նշել է Նիկոլայ Հարությունովը։
Սերգեյ Հարությունովը ևս շնորհակալություն է հայտնել բարի վերաբերմունքի համար և խոսել մրցույթին մասնակցելու երգի մասին։ Հեղինակները վստահեցնում են «Ha, Take a Step» երգը քաղաքական ենթատեքստ չունի, այլ ուղերձ է, որն ուղղված է մարդկանց։ «Ha, Take a Step»-ը Հայաստանի ժողովրդի ցանկությունների ու դեպի առաջ գնալու մասին է։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46