Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության պիլոտային ծրագրում 2020 թվականից կընդգրկվի նաև Շիրակի մարզը

12.02.2020

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պատասխանատուների հետ այսօր հանդիպել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության «Գյումրի» մասնաճյուղի պատասխանատուներին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են պիլոտային ծրագրի մանրամասները։ Ապահովագրական ընկերության ներկայացուցիչները նշել են, որ նախնական փուլում ապահովագրությունը կտարածվի մարզի հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների (ցորեն, գարի) և խնձորի այգիների վրա։ Ապահովագրված ռիսկերը կլինեն կարկուտը և ցրտահարությունը:
Տիգրան Պետրոսյանը կարևորել է ծրագրի իրականացումը՝ ընգծելով, որ 2019 թվականը մարզի գյուղատնտեսության համար բարդ տարի է եղել և շիրակցի գյուղացիական տնտեսությունների համար ապահովագրությունը որոշակի աջակցություն կլինի։
Պատասխանատուներն ընդգծում են, որ կապահովագրվեն գյուղացիական տնտեսությունների հողատարածքների մշակման համար կատարված ծախսերը, այլ ոչ թե սպասվող բերքը։ 1հա-ի դիմաց նախատեսված ապահովագրական գումարի 50 տոկոսը կտրամադրի պետությունը, մյուս կեսը՝ գյուղացիական տնտեսությունը։ Ապահովագրության պայմանագրի գինը կախված է մի շարք գործոններից՝ մշակաբույսի տեսակ, ռիսկի տեսակ, հողատարածքի չափ, ապահովագրական ծածկույթ, որն ընտրել է ֆերմերը, ռիսկային գոտի, սուբսիդավորման չափ։ Համայնքներին տրվել են ռիսկային գործակից կարկտահարության համար։ Հայաստանի բոլոր համայնքները բաժանվել են 5 ռիսկային գոտիների:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 13:05:17