Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառումն աշխատաշուկայում. խնդիրներ, լուծումներ» թեմայով

12.02.2020

 «Էմիլի արեգակ» կենտրոնում այսօր տեղի է ունեցել քննարկում՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառումն աշխատաշուկայում. խնդիրներ, լուծումներ» թեմայով, որին մասնակցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը, ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Արման Ուդումյանը, Գյումրու քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը, ԱՍ ՀՆ զբաղվածության պետական գործակալության ներկայացուցիչները։
Հաշմանդամություն ունեցող անձնաց առջև ծառացած հիմնահարցերի մասին է խոսել Շիրակի մարզպետը՝ նշելով, որ դրանց լուծմանը, նրանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը և ընդհանուր հասարակության հետ նրանց ինտեգրման դյուրացմանն ուղղված քայլեր ձեռնարկվում են տարբեր կառույցների ու մարմինների կողմից և դրանք արդեն իսկ նկատելի են․ «Եթե մի քանի տարի առաջ այս թեմայով քննարկում անցկացնեինք, ապա տարբեր շահագրգիռ ու պատասխանատու կառույցների ներկայացուցիչների մի տեղ հավաքելն իսկ բարդ գործ էր, այսօր՝ այս քննարկման ժամանակ արդեն իսկ նկատում ենք, որ խնդիրն հաղթահարված է։ Հիմնահարցի կարևորությունը գիտակցում ենք բոլորս, հատկապես, Շիրակի մարզում այն զգալի է, քանի որ գործազրկության, աշխատանք փնտրողների առումով Շիրակի մարզի ցուցանիշները տարիներ շարունակ մտահոգող են, այնպես որ մենք աշխատելու, և որն ավելի կարևոր է, համագործակցելու և համագործակցությամբ առաջ գնալու անհրաժեշտություն ունենք»։
Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատաշուկայում ներառվելու, ձեռնարկված քայլերի, իրականացված ծրագրերին են անդրադարձել ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը, ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Արման Ուդումյանը, իսկ զբաղվածության պետական գործակալության Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը խոսել է հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանն ուղղված Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից իրականացվող միջոցառումների մասին։
Հանդիպման ավարտին պատասխանատուները պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42