Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անասնաբուժական կետ Ջրաձորում և «Առաջատար ֆերմայի» բացում Ազատանում

17.02.2020

 Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրում անասնաբուժական կետը և Ազատան համայնքում հիմնված «Առաջատար ֆերման» բացվել են «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալության ու Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և Համագործակցության Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը կարևորել է այսօրինակ ձեռնարկների իրականացումը, որոնց կյանքի կոչմամբ հնարավոր կլինի մարզում գյուղատնտեսությունը զարգացնել։
Ծրագրի երկարաժամկետ նպատակն է նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերում անասնապահությամբ զբաղվող համայնքների ներառական և կայուն գյուղատնտեսական աճին՝ մասնավոր հատվածի զարգացման խթանման և հայ-վրացական տնտեսական հարաբերությունների ակտիվացման միջոցով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23